ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչների կողմից հունիսի 27-ին Վանաձոր քաղաքում անցկացվել է իրազեկման սեմինար։
Միջոցառմանը մասնակցել են տնտեսավարող սյուբեկտների գրեթե 2 տասնյակ ներկայացուցիչներ։
Թեման՝ «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները»։
Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանել են սեմինարի մասնակիցների բազմաթիվ հարցերին: