ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները, 2024 թվականի հունիսի 25-ին, իրազեկման սեմինար են անցկացրել ՀՀ Կոտայքի մարզի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի և իրավաբանական վարչությունների ղեկավարների, մարզում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների և աշխատակիցների համար։
Իրազեկման սեմինարին մասնակցել է շուրջ 40 անձ։
Արևելյան տարածքային կենտրոնի պետ Աստղիկ Բալասանյանը ողջունել է մասնակիցներին և ամփոփ ներկայացրել Տեսչական մարմնի գործառույթների ու լիազորությունների շրջանակը։
Ներկայացվել են Տեսչական մարմնի կողմից վերահսկվող բժշկական օգնության և սպասարկման, հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային և աշխատանքային իրավունքի ոլորտներում գործող օրենսդրական իրավական ակտերը, ինչպես նաև 2023 թվականին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված ծավալուն փոփոխությունները։
Իրազեկման սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցները պատասխանել են մասնակիցների բազմաթիվ հարցերին, տվել սպառիչ պատասխաններ։ Ներկաներն առաջարկել են նույն ձևաչափով հանդիպումները դարձնել շարունակական։