Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրազեկման աշխատանքներ են անցկացրել Եղեգնաձոր քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների (ՆՈւՀ) շուրջ 2 տասնյակ աշխատակիցների համար։
Իրազեկման միջոցառումն անցկացրել են Տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Նաիրա Սիմոնյանը, նույն բաժնի ավագ տեսուչ Անահիտ Ղազարյանը և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Սոնա Ստեփանյանը։
Ներկայացվել են ՆՈւՀ-երի համար ամրագրված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջները՝ կարմրուկ, ջրծաղիկ, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումները, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։
Տեղի է ունեցել հարցուպատասխան։