azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Սիսիան քաղաքի մեկ տասնյակ տնտեսավարողների համար


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժինների աշխատակիցները իրազեկման միջոցառում են անցկացրել Սիսիան քաղաքի մեկ տասնյակ տնտեսավարողների համար։

Հարավային տարածքային կենտրոնի պետ Հովսեփ Առաքելյանը ողջունել է՝ «Շինարարության ոլորտում աշխատողների առողջության պահպանման և անվտանության ապահովման» թեմայով սենինարի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել մասնակցության համար։

Սեմինարն անցկացրել են Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բաժնի պետ Գագիկ Խոսրովյանը, աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Սոնա Ստեփանյանը և հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի ավագ տեսուչ Ջուլիետա Կիրակոսյանը։

Քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, օրենսգրքում կատարված լայնածավալ փոփոխությունները, ինչպես նաև շինարարության և քարի մշակման ոլորտում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերբերյալ հարցեր։

Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են նաև միջոցառման մասնակիցների հարցերին։

 



Վերադառնալ