azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Իրազեկման սեմինար՝ Կապանի նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների համար


ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի Կապանի բաժնի աշխատակիցները մայիսի 23-ին սեմինար-իրազեկում են անցկացրել Կապանի նախադպրոցական կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների համար։

Կապանի բաժնի պետ Արտեմ Այվազյանը ներկայացրել է Տեսչական մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերը, աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրարկման առանձնահատկությունները։

Հիգիենիկ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի մասնագետներ Ջուլիետա Կիրակոսյանն ու Ժաննա Հարությունյանը ներկայացրել են ՆՈՒՀ-երին ներկայացվող  սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվների պահանջները, գործող և նոր ընդունված իրավական ակտերը։ Հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների ակտիվության շրջանը քննարկվել են նաև կարմրուկի, ջրծաղիկի, քութեշ ինֆեկցիանների և հելմինթոզների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումների թեման։ Սեմինարին մասնակցել է նաև իրավաբան Արինե Ստեփանյանը։

Տեղի է ունեցել հարց ու պատասխան։ Սեմինարի երկու տասնյակից ավելի մասնակիցները ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։


  



Վերադառնալ