ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի և աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի մասնագետները ապրիլի 18-ին իրազեկման սեմինար են անցկացրել՝ «Շինարարության ոլորտում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման» թեմայով։
Սեմինարին մասնակցել են Վանաձոր քաղաքի մի շարք կազմակերպությունների երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նախնական և պարբերական բուժզնության կարգը, անհատական և կոլեկտիվ պաշտպանության միջոցների թեման, ինչպես նաև ներկայացվել են Տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների հետ կապված այլ հարցեր։
Բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին։