ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հեռավար մասնակցել են Եվրասիական տարածաշրջանային դաշինքի Աշխատանքի տեսչությունների տարեվերջյան գլխավոր համաժողովին։
Մասնակիցներին ողջունել է ՌԴ Աշխատանքի և զբաղվածության ծառայության ղեկավար Միխայիլ Իվանկովը։
ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Իվան Շկլովեցը ներկայացրել է Եվրասիական տարածաշրջանային դաշինքի 2023 թվականի գործողությունների ծրագրի կատարողականը, ինչպես նաև Ավստրալիայում կայացած «Աշխատանքի անվտանգություն և աշխատանքի հիգիենա» 23-րդ միջազգային կոնգրեսի արդյունքները։
Համաժողովի վերջում տեղի է ունեցել նաև Դաշինքի անդամ երկրների աշխատանքի լավագույն տեսուչների պարգևատրման 1-ին հանդիսավոր արարողությունը։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից դաշինքի շրջանակներում լավագույն տեսուչներ անվանակարգում ներկայացվել են Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի և Արևելյան տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ-տեսուչ Սպարտակ Գյուլումյանի թեկնածությունները։