ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության պետ Գոռ Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին մասնակցել են Դատավորների և իրավաբանների համար մշակված «Միջազգային աշխատանքային իրավունք» և «Ազգային աշխատանքային իրավունք» ուսումնական ծրագրերի մեկնարկի ազդարարման միջոցառմանը։
Դասընթացը մշակվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության «Միասին նպաստենք Հայաստանում աշխատանքային իրավունքների իրացմանը» ծրագրերի շրջանակներում։
Ծրագրով նախատեսվում է 2024 թվականին Արդարադատության ակադեմիայում դատավորների և իրավաբանների համար անցկացնել 10 շաբաթյա դասընթացներ, որտեղ՝ ի թիվս մի շարք այլ թեմաների, ընդգծվելու է աշխատանքային վեճերի լուծման առանձնահատկությունները։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես աշխատանքային օրենսդրության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմին ևս ներգրավված է ծրագրում։