azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու կարգադրագիր է տրվել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Լևոն և Լամարա» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրենի, 2023 թվականի մայիսի 25-ին տրվել է Կարգադրագիր՝ «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ; (5) ամպուլներ 1մլ Բելգիա Շերինդ-Պլաու Լաբո Ն.Վ., Ինդաստրիպարկ 30, Հեյստ-օպ-դեն-Բերգ, 2220՝ Օրգանոն Սենտրալ Իստ ԳմբՀ, Վեյշտրասե 20, 6006 Լուցերն (Շվեյցարիա)» դեղի W030207 սերիայի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։

Կարգադրագրի հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված գրությունը և կից՝ փորձաքննության եզրակացությունը։ Ըստ եզրակացության՝ «Դիպրոսպան բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), բետամեթազոն (բետամեթազոնի նատրիումական ֆոսֆատ) դեղակախույթ ներարկման 5մգ/մլ+2մգ/մլ; (5) ամպուլներ 1մլ Բելգիա Շերինդ-Պլաու Լաբո Ն.Վ., Ինդաստրիպարկ 30, Հեյստ-օպ-դեն-Բերգ, 2220՝ Օրգանոն Սենտրալ Իստ ԳմբՀ, Վեյշտրասե 20, 6006 Լուցերն (Շվեյցարիա)» դեղի W030207 սերիայի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է մեխանիկական մասնիկներով պայմանավորված որակի անհամապատասխանություն։

 



Վերադառնալ