5635 զանգ՝ «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարով 2022 թվականին ստացվել է 5635 զանգ։
Դրանց բաշխումն ըստ ոլորտների և բնույթի՝

Աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտ ` 3242,

բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտ` 274,

դեղերի շրջանառության ոլորտ` 110,

բժշկական օգնության և սպասարկման ոլորտ` 127,

այլ հարցեր՝ 1882։
Տնտեսավարող սուբյեկտների կողմից տրված հարցերի գերակշիռ մասը վերաբերել է աշխատանքային իրավունքի ոլորտում ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմանը, մասնավորապես՝
— աշխատանքային օրենսդրության կիրարկմանը,
— աշխատանքի պայմանների և աշխատողների իրավունքների պահպանմանը,
— առողջությանը պատճառված վնասի փոխհատուցմանը,
— բժշկական զննությունների անցկացման ընթացակարգերին,
— աշխատանքից ազատվելու դեպքում վերջնահաշվարկի կատարման կարգին,
— աշխատանքից ազատման համար սահմանված ընթացակարգերին,
— արտաժամյա աշխատանքի համար սահմանված հավելումների հաշվարկմանը,
— հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների աշխատանքային իրավունքներին,
— Covid-19 դեմ չպատվաստված և առանց թեստավորման աշխատանքի ներկայացող անձանց աշխատանքի չթույլատրելուն և նշված հիմքով աշխատանքից ազատման իրավաչափությանը։
Վերադառնալ