Աշխատանքի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ, փետրվարի 9-ին կայացել է եռակողմ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Աշխատանքի միջազգային կազմակերպության VX Soft Limited ընկերության ներկայացուցիչներ։
Քննարկման թեման՝ Տեսչական մարմնի օրենքով լիազորված վերահսկողական գործառույթները ժամանակակից թվային գործիքների միջոցով իրականացնելու, դրանք նախագծելու և ներդնելու ծրագիրն էր։
Գործընկերները ներկայացրել են էլեկտրոնային համակարգի ձևավորման և ներդրման մանրամասները՝ առավելությունները, արդյունավետությունն ու օգտավետությունը։
Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործիքի ներդրման առաջարկի շուրջ ծավալված քննարկման համար՝ նշելով, որ յուրաքանչյուր համագործակցություն, որն ուղղված է մարմնին աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն՝ ողջունելի է և ընդունելի։
Քննարկմանը հաջորդել է հարց ու պատասխան։