Իրազեկում՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ
ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-ն հրամանով հաստատված սանիտարական կաննոների և նորմերի համաձայն անհրաժեշտ է՝

դասացուցակները կազմելիս հաշվի առնել դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը,

բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ` պատմություն, աշխարհագրություն և այլն,

օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը` բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին,

պարապմունքների ընթացքում ստեղծել կարճատև դադարներ` երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով,

ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին հասնել առավելագույնի և իջնեցնել դասաժամի ավարտին:
Դասացուցակը համարվում է սխալ կազմված, երբ օրվա բալերի առավելագույն գումարը լինում է շաբաթվա սկզբի և վերջի օրերին, կամ այն շաբաթվա բոլոր օրերին նույնն է:
Մանրամասները՝ կից հղումով

Վերադառնալ