ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում շարունակվում են իրազեկման սեմինարները «Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում։
Հերթական սեմինարը «Անօրինական աշխատանք և ստուգումներ» թեմայով այսօր անցկացվել է Տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում։
Սեմինար-դասընթացը վարել է փորձագետ, փաստաբան Ներսես Աղաբաբյանը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն, դասընթացին հաջորդել է հարց ու պատասխան։
«Հանուն աշխատանքի. hաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագիրն իրականացվում է ՏՀՏ գործատուների միության, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի և Կիրակի հիմնադրամի գործընկերությամբ Եվրամիության աջակցությամբ։