ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ կայացել է տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստ։
Օրակարգում ընդգրկված էր 3 հարց՝
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է օրակարգի հարցերը։
ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը ներկայացրել է 2022 թվականի 1-ին եռամսյակի հաշվետվության և գործունեության կատարողականների գնահատման տեղեկատվությունը։
Օրակարգի հարցերն արժանացել են Խորհրդի անդամների դրական կարծիքին։
Նիստի ավարտին Տեսչական մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդի կազմում իրենց անդամության ռոտացիոն ժամկետը լրացած, հասարակական և գիտական կառույցներ ներկայացնող 3 անդամներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի գլխավոր խորհրդական Հովսեփ Պողոսյանին ու Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, հանձնել Տեսչական մարմնի կրծքանշան և շնորհակալագիր։