ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը և վարչության աշխատակիցներ։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատողների իրավունքներին, պարտականություններին և առողջապահությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև oտարերկրյւա աշխատողների աշխատանքային իրավունքներին և պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության պատվիրակության անդամները հետաքրքրվել են Տեսչական մարմնի գործառույթներից, իրականացման մեխանիզմերից և արդյունքներից։
Աշխատանքային քննարկման ընթացքում համագործակցության ամրապնդման պայմանավորվածություն է ձեռք բերվել: