ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի գլխավոր տեսուչներ՝ Ստեփան Շահումյանը և Կարեն Ղազարյանը իրազեկման սեմինար են անցկացրել՝ երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման նվազեցման, աշխատատեղում անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման, ինչպես նաև երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման թեմաներով։
Հանրային իրազեկման միջոցառումն անցկացվել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանում, որին մասնակցել են վարժարանեի աշակերտները և մանկավարժական կազմը։
Սեմինարին հաջորդել է հարց ու պատասխան։