azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ նախաձեռնությամբ միջոցառում է կայացել՝ նվիրված Աշխատողների անվտանգության և առողջության ու Աշխատանքի միջազգային օրվան

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) նախաձեռնությամբ և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) աջակցությամբ միջոցառում է կայացել՝ նվիրված Աշխատողների անվտանգության և առողջության ու Աշխատանքի միջազգային օրվան։

Ներկայացվել և ամփոփվել է, տոնական օրերին ընդառաջ, Տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված լայնածավալ միջոցառումների շարքը, որոնց մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 1500 աշխատողներ և արհեստակցական միության ներկայացուցիչներ։

Իրազեկման սեմինարների ընթացքում մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնի գործառույթները, լիազորությունների շրջանակը, աշխատողներն իրազեկվել են իրենց աշխատանքային իրավունքների մասին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը բացման խոսքում շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկեր կառույցներին՝ համագործակցության համար։

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ևս շնորահակալություն է հայտնել գործընկերներին՝ համագործակցության համար։

Միջոցառմանը մասնակցել են նաև սոցիալական գործընկերներ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը,  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, առցանց մասնակցել են ԱՄԿ Մոսկովայի գրասենյակի ներկայացուցիչներ և հայաստանյան ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը, «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ, այլ գործընկերներ, Տեսչական մարմնի աշխատակիցներ։

  
  
 
  


Վերադառնալ