Աշխատանքի միջազգային օրվան ընդառաջ, շարունակվում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնած սեմինարների շարքը։
Աշխատանքային իրավունքի բնագավառի իրազեկման հերթական սեմինարն անցկացրել են Տեսչական մարմնի Երևան քաղաքի և Արևելյան տարածքային կենտրոնների մասնագետները՝ Երևան և Չարենցավան քաղաքներում։
Աշխատողների իրազեկվածության բարձրացմանը միտված այսօրվա սեմինարներին մասնակցել են տարբեր կազմակերպությունների 100-ից ավելի աշխատողներ։
ԱԱՏՄ մասնագետները ներկայացրել են Տեսչական մարմնին օրենքով վերապահված լիազորությունները, աշխատանքային իրավունքի բնագավառի իրավական ակտերը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված դրույթները. պատասխանել են ներկաների հարցերին։