ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում N 428 -Ն որոշմամբ լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։
Ըստ այդմ՝ Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ հակահամաճարակային վերահսկողության (ՏԳՏԴ ծածկագիր՝ Q 86.10)) ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 1 հավելվածի N 1.17 ստուգաթերթը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հիշեցնենք, որ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:
Մանրամասները՝ հղումով