ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ու «Գործք» ՍՊ ընկերությունը սերտ կհամագործակցեն

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և «Գործք» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել։
Կողմերը համագործակցելու են հետևյալ ուղղություններով՝
- տեղեկատվության փոխանակում,
- տեսչական մարմնի գործունեության լուսաբանում,
- պետություն-հասարակություն հետադարձ կապի ապահովում,
- աջակցություն հասարակության լայն շերտերին Տեսչական մարմնի հաշվետվողականությունն ապահովելու հարցում,
- տեսչական մարմնի կողմից գործատուներին և աշխատողներին հետաքրքրող հարցերին տրված խորհրդատվությունների հանրայնացում,
- «Գործք» ամսագրում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին հատուկ անվանական էջի տրամադրում:
Հուշագրի նպատակը աշխատանքային իրավունքի և աշխատանքի անվտանգության պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին հանրային ներուժի ներգրավումը, պետություն-մասնավոր ընկերություն-աշխատող հարաբերություններում գործընկերային վստահելի համագործակցության ձևավորումն է։

Վերադառնալ