ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության մասնագետներն ընդունել են ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փորձագետ Անդրեաս Գուտիին։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Տեսչական մարմնին վերապահված բժշկական, կոշտ կենցաղային և վտանգավոր թափոնների վերահսկողության իրականացման մեխանիզմները, արծարծվել են ոլորտային այլ հարցեր։
ԵՏՀ փորձագետ՝ Անդրեաս Գուտին հետաքրքրվել է դիմում-բողոքների բնույթից, ընթացակարգից, խնդրի լուծման ուղիներից, տեսչական ստուգումներից։
Հանդիպումը կայացել է ԵՏՀ կողմից նախատեսվող Հայաստանի երկրորդ Բնապահպանական կատարողականի ակնարկի կազմման շրջանակներում։