Իրազեկման սեմինար՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է իրազեկման սեմինար-խորհրդատվություն՝ մանկապարտեզների տնօրենների և բուժքույրերի համար:
Սեմինարը վարել են Տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և վարչության մասնագետները։
Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրազեկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ․-ի դեկտեմբերի 20-ի N 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2-III-1 սանիտարական նորմերի, ՀՀ ԱՆ 2013 թ.-ի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների», ինչպես նաև ՀՀ ԱՆ 17-Ն հրամանով սահմանված Քովիդ-անվտանգության նորմերի վերաբերյալ։
Տեղի է ունեցել նաև հարց ու պատասխան, քննարկում։

Վերադառնալ