ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը և նույն վարչության գլխավոր տեսուչ Լիլիթ Հունանյանը մասնակցել են «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում կայացած եզրափակիչ աշխատաժողովին։
Քննարկվել են «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացված աշխատանքները։
ԱԱՏՄ մասնագետները մասնակցել են քննարկումներին, ներկայացրել առաջարկություններ։
Նշենք, որ Մինամատայի կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից։