ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի (ՍԲՀԿ) անձանակազմին է ներկայացրել ՍԲՀԿ նոր պետին՝ Մեսրոպ Բզնունուն։
Հակոբ Ավագյանը նշել է, որ համավարակով պայմանավորված Մ․ Բզնունին պաշտոնը ստանձնում է բավականին բարդ ժամանակահատվածում և հաջողություններ է մաղթել նրան հետագա գործունեության մեջ։