azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




407 ստուգայց, 160 խախտում. Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնները շարունակում են ստուգայցերը

Անցնող շաբաթվա ընթացքում՝ սեպտեմբերի 13-17-ը, Տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 407 ստուգայց, որոնց արդյունքում բացահայտվել է 160 խախտում։ 1 տնտեսավարող ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանքի։

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Սիսիան, Կապան, Գորիս քաղաքներում։

Հիշեցնենք՝ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների մոտ վերահսկողություն են իրականացնում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանի, ըստ որի անհրաժեշտ է՝

 վարել համապատասխան գրանցամատյաններ՝ ախտահանման և ջերմաչափման,
 ունենալ ախտահանիչ նյութեր,
 օգտագործված դիմակների համար նախատեսված փակ, ոտնակով աղբամաններ,
 ախտահանել շփման մակերեսները և առարկաները։

Մանրամասները՝ այստեղ։
https://bit.ly/2Z1k79b



Վերադառնալ