ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները շարունակել են համատեղ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքում։
Այսօր Covid-անվտանգության նորմերի պահպանումը դիտարկվել է Շենգավիթ վարչական շրջանի տնտեսավարողների մոտ։
Կատարվել է 127 ստուգայց, որի ընթացքում հայտնաբերվել է 2 խախտում, մեկ տնտեսավարողի նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում.