Տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում։
Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել 80 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 19 խախտում, այդ թվում՝
35 հանրային տրանսպորտ՝ 4 խախտում,
18 մանրամեծածախ առևտրի կետ՝ 1 խախտում,
11 դեղատուն՝ 1 խախտում,
10 գրասենյակ՝ 7 խախտում,
6 պետական կառավարչական հիմնարկ՝ 6 խախտում։
Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է բանավոր նախազգուշացում։
Վերադառնալ