Ստուգայցեր պետական կառավարչական հիմնարկներ. արձանագրվել են խախտումներ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավիթաշեն և Արաբկիր վարչական շրջաններում։
Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է կատարվել 70 տնտեսավարողի մոտ, բացահայտվել է 18 խախտում, այդ թվում՝
45 հանրային տրանսպորտ՝ 8 խախտում,
15 մանրամեծածախ առևտրի կետ՝ 3 խախտում,
3 դեղատուն՝ 0 խախտում,
4 գրասենյակ՝ 4 խախտում,
3 պետական կառավարչական հիմնարկ՝ 3 խախտում:
Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել է նախազգուշացում։