ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցները՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամի նախաձեռնած հանդիպմանը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանն ու բաժնի գլխավոր տեսուչ Դավիթ Մարտիրոսյանը մասնակցել են «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից համակարգվող «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» ցանցի նախաձեռնած աշխատանքային իրավունքների պաշտպանության թեմայով հանդիպմանը։
Միջոցառման նպատակը Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթությունները, բարեփոխումների և համագործակցության հնարավորությունները քննարկելն էր, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հետ համատեղ գործողությունների նախնական պլան ձևավորել, քարտեզագրել առաջիկա քայլերը «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» աշխատանքային իրավունքների հարթակի ներքո իրականացնելու համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, քաղհասարակության, արհմիությունների ու մասնավոր հատվածից, միջազգային կառույցների գործընկերներ:
Մանրամասները՝ ստորև
Վերադառնալ