Փոփոխություն է կատարվել ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝
փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝
- աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։
Բացառություն.
Պահանջը չի վերաբերում ՝
- ամբողջական պատվաստված,
- մեկ դեղաչափ պատվաստված,
- փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողներին,
- հղիներին։
ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:
Մանրամասներն՝ այստեղ:
Վերադառնալ