Ստուգվել են ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ և դեղատներ

Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային, Հարավային, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները խստացված ստուգայցեր են իրականացրել Գյումրիում, Աբովյանում, Արտաշատում, Կապանում, Լոռու մարզի Լեռնապատ համայնքում։
Ստուգվել են ատամնաբուժական կլինիկաներ, գեղեցկության սրահներ, մանրածախ առևտրի կազմակերպություններ և դեղատներ։
Նշենք, որ վերջին գրեթե 1 շաբաթվա ընթացքում մարզերում իրականացվել է ընդհանուր առմամբ 871 ստուգայց։ Խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ և տրվել հանձնարարականներ՝ խախտումները վերացնելու վերաբերյալ։
Ի դեպ, որոշ համայնքներում խախտումների դեպքերը հետզհետե նվազում են։
Վերադառնալ