ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում կայացել է «Աշխատանքային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները և ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները» թեմայով հերթական սեմինար-քննարկումը։
Սեմինարը վարել է ԱԱՏՄ Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը։
Սեմինարի ընթացքում Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են մասնակիցների հարցերին։