Իրազեկման աշխատանքներ՝ թիվ 17 պոլիկլինիկայում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն իրազեկման աշխատանքներ են իրականացրել թիվ 17 պոլիկլինիկայում:
Մասնակցել են Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալները և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարությունը։
Հանդիպում-քննարկման ժամանակ ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բժշկական փաստաթղթերի լրացման, վարման և շրջանառման պահանջները, անաշխատունակության թերթիկների տրամադրման կարգը, ՀՀ կառավարության 2019 թ․-ի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թ․-ի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշումը։
Տեսչական մարմնի մասնագետները պատասխանել են տնտեսավարող սուբյեկտների ղեկավարների բոլոր հարցերին։
home
Վերադառնալ