ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արևմտյան տարածքային կենտրոնում կայացել է սեմինար-իրազեկում՝ «2021 թվականի հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը» թեմայով։
ԱԱՏՄ աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը, Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը, Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը ներկայացրել են աշխատանքային իրավունքի և անվտանգության ոլորտներում Տեսչական մարմնի նոր լիազորությունները, պատասխանել ներկաների հարցերին։