Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ղեկավար Հակոբ Ավագյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Կողմերը պայմանավորվել են համագործակցել ՀՀ կառավարության կողմից Տեսչական մարմնին հատկացված շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու շուրջ, ՄԱԶԾ-ի համաֆինանսավորումը կկազմի 20%։
Կարևորվել է առաջատար տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառումը՝ ուղղված էներգաարդյունավետության ներուժի իրացմանը։