Կայացել է ԱԱՏՄ Արհմիության համաժողովը
Առցանց հարթակում կայացել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Արհմիության համաժողովը։
Օրակարգում էր Արհմիության անդամների ընտրության հարցը, 2020 թվականին Արհմիության կողմից իրականացրած աշխատանքների հաշվետվության ներկայացումը։
Արհմիության ղեկավար Մարիետտա Հախվերդյանը, կարևորելով Արհմիության նոր անդամներով համալրումը, ներկայացրել է կազմակերպության անդամների թեկնածություները։ Հնչել են առաջարկներ նոր թեկնածուների առաջադրման վերաբերյալ։
Քննարկվել են նաև կազմակերպչական աշխատանքերի հետ կապված այլ հարցեր։
Վերադառնալ