ԱՄԿ նախաձեռնությամբ կայացել է առցանց հանդիպում` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է առցանց հանդիպում` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Տեսչական մարմնի աշխատակիցներ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու խոսել աշխատանքային օրենսդրության նկատմամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթներին առնչվող փոփոխությունների մասին։
Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է այս ուղղությամբ կառավարության և տեսչական մարմնի կողմից մինչ օրս արված աշխատանքները, օրենսդրական փոփոխությունները, Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումներն ու վարչական վարույթները։
Քննարկվել է նաև սույն ծրագրի շրջանակներում տեսչական մարմնի կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների ներդրման հնարավորությունը։


Վերադառնալ