ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայց են իրականացրել Արմավիրի մարզում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում, մանկապարտեզներում, սպասարկման գրասենյակներում, մանրամեծածախ առևտրի կենտրոններում և գեղեցկության սրահներում:
Դիտարկված հաստատություններում տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են որոշ խախտումներ, որոնց շտկման համար տրվել են հանձնարարականներ։
Տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։