ԱԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով է կայացել Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» գործիքի ներքո
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Դարբինյանը և աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը հունվարի 26-27-ին մասնակցել են աշխատանքային վեճերի կարգավորման թեմայով Եվրոպական հանձնաժողովի «Թայեքս» տեխնիկական օժանդակության գործիքի ներքո կազմակերպված առցանց աշխատաժողովին։
Երկօրյա ինտերակտիվ միջոցառման շրջանակներում լիտվացի փորձագետների կողմից ներկայացվել է Լիտվայի հանրապետության աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի փորձը։
Առցանց աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է Լիտվայի աշխատանքային վեճերի կարգավորման հանձնաժողովի մանդատը և գործառնական շրջանակը, կառույցի աշխատանքներում սոցիալական գործընկերների դերն ու պարտականությունները, հանձնաժողովի կողմից քննարկվող աշխատանքային վեճերի շրջանակը (տեսակները), հաշվետվողականության մեխանիզմը, պահանջվող մարդկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ ռեսուրսները և այլ հարցեր։
Փորձի փոխանակմանը միտված աշխատաժողովի արդյունքում ակնկալվում է, որ հայկական կողմի մասնագետները հետագայում, ըստ նպատակահարմարության, Հայաստանում կտեղայնացնեն ուսումնասիրված մոդելը։
Միջոցառումը կազմակերպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Թայեքս տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքը Եվրահանձնաժողովի գործիքն է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին` ԵՄ օրենսդրության մոտարկման, կիրառման, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձի փոխանակման շրջանակներում:
Թայեքսը հիմնականում կարիքների հիման վրա ստեղծված գործիք է, որն անհատական կարճաժամկետ փորձագիտական խորհրդատվություն է տրամադրում հարցերի լուծման վերաբերյալ:

Վերադառնալ