azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ ստուգայցը՝ Լոռու,Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակական ստուգայցերով եղել են Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզկենտրոններում և հարակից քաղաքներում:

Սևանի քաղաքապետարանում, Մարտունի և Աբովյան քաղաքների ստոմատոլոգիական կենտրոններում, վարսավիրանոցներում և գրասենյակային տարածքներում տեսչական մարմնի մասագետներն ընդհանուր առմամբ Covid-անվտանգության նորմերի պահպանման առումով բավարար պատկեր են արձանագրել։ Թերություններ են եղել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման կարգում։

Վանաձորի տասնյակից ավելի խանութներում՝ մթերայինից մինչև շինարարական, արձանագրվել են համատարած դիմակներ չկրելու փաստեր, խանութներում եղել են հերթեր ու կուտակումներ: Նկատվել է օգտագործված դիմակների համար նախատեսված ոտնակով աղբամանների սահմանված քանակի պակաս:

ԱԱՏՄ մասնագետները խախտումները վերացնելու գրավոր հանձնարարականներ են տվել տնտեսավարողներին։

Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։



Վերադառնալ