azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




ԱԱՏՄ-ն գործարկում է իր տեսակի մեջ եզակի գործիք


ԱԱՏՄ-ն գործարկում է իր տեսակի մեջ եզակի գործիք, որպես այդպիսին՝ նորամուծություն թե ՀՀ-ում, թե ԱՊՀ երկրներում։ Այս մասին նշել է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` EmployeeProtect.am համակարգի շնորհանդեսի բացման խոսքում։

Շնորհանդեսին մասնակցել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ՀՀ ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ՄԱԿ-ի ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ԱԱՏՄ աշխատակիցներ։

💹ԱԱՏՄ ղեկավարը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ։ Երբ Covid-19-ով պայմանավորված` ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, և արտակարգ դրության ընթացքում ԱԱՏՄ-ն իրավունք ստացավ աշխատանքային իրավունքին վերաբերող բողոքներն ավելի լայն շրջանակով ընդունել, դինամիկ կերպով փոխվեց բողոքների քանակը։ Եթե 2019 թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ն ընդամենը 25 վարչական վարույթ էր հարուցվել աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման հարցերով, ապա 2020-ի հունվարի մեկից մինչև դեկտեմբերի 22-ը 138 վարչական վարույթ է հարուցվել, մեծ մասը` տեսչական մարմնի նախաձեռնությամբ»։

✅ Եւս մեկ հետաքրքիր վիճակագրական տվյալ․ հարուցված վարույթներից 58-ը կարճվել է՝ դիմումատուի դիմումի հիմքով։ Հիմնականում դրանք այն դեպքերն են, երբ տեսչական մարմինն արդեն հարուցել է վարույթ, տեղեկացրել գործատուին, այնուհետև դիմումատուն հրաժարվել է դիմումից՝ պատճառաբանելով, որ իր հարցը լուծվել է։ Սա ևս արդյունք է, քանի որ Տեսչական մարմնի խնդիրը տուժանքի նշանակումը չէ, այլ իրավունքի վերականգնումը։

Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին` հարթակի ստեղծմանն աջակցության համար։

✅ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյան

«Կարևոր է հարթակի ստեղծումը։ Սա կբերի նոր մշակույթ, որպեսզի աշխատողը խնդիր ունենալու դեպքում առաջին հերթին դիմի և գործակցի պետական մարմնի հետ, նաև օգնի բացահայտել իրավական բացերը»։

✅ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան

«Ուզում եմ շեշտել հարթակի ստեղծման կարևորությունն աշխատողների իրավունքների պաշտպանության առումով։ Ըստ էության` այս դաշտը որոշ չափով բաց էր մնացել, մարդիկ ստիպված պետք է դիմեին դատարան, սակայն նրանց շատ փոքր տոկոսն էր դիմում։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ աշխատանքային իրավունքը դուրս էր մնացել վերահսկողությունից»։

✅ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան

«Հարթակը լավ հնարավորություն է աշխատանքային իրավահարաբերությունների մասով մարդկանց առօրյա կյանքը թեթևացնելու առումով։ Կարևոր նախաձեռնություն է, նպատակ կա մյուս տեսչական մարմիններում ևս իրականացնել նման ծրագիր։ Ընթացքում կհասկանանք հարթակի արդյունավետությունը` հաշվի առնելով նաև բիզնեսի շահը, որպեսզի մի հատվածը չտուժի մյուսի առաջընթացի հաշվին»։

✅ՄԱԿ ԶԾ ղեկավար Մարինե Մալխասյան

«Մեզ համար շատ կարևոր ուղղություն է աշխատանքի իրավունքի պաշտպանությունը։ Շատ լավ հարթակ է ստեղծվել, և կարծում եմ՝ սա տեսչության, ինչպես նաև կառավարության հետ գործակցության նոր հիմք է։ Հընթացս շարունակվում են հարթակի կարողություններն առավել ընդլայնելու քննարկումները»։

✅Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մասնակիցներին ներկայացրել է հարթակի գործիքներն ու կիրառման այլ մանրամասները՝ շեշտելով, որ հարթակում հեշտ է կողմնորոշվել ու ըստ քայլերի ներկայացնել խնդիրները։

Օրենսդիր եւ գործադիր մարմինների գործընկերներն անդրադարձել են անանուն բողոքներին ընթացք տալու օրենսդրական բացերին՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել դրանց ուղղությամբ։

  
    
  
 
   
 
 
 
 


Վերադառնալ