Փետրվարի 1-28-ն իրականացվել է 4807 ստուգայց, արձանագրվել է 103 խախտում

2022թ․-ի փետրվարին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հանրապետության ամբողջ տարածքում շարունակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը։
Ընդհանուր առմամբ, փետրվարի 1-28-ն իրականացվել է 4807 ստուգայց, արձանագրվել է 103 խախտում, տրվել 16 նախազգուշացում, կայացվել 76 տուգանքի որոշում։
Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․
Երևանի տարածքային կենտրոն՝ 3160 ստուգայց, 27 խախտում, 1 նախազգուշացում, 11 տուգանք,
Հարավային տարածքային կենտրոն (Սյունիք, Վայոց Ձոր)՝ 371 ստուգայց, 2 խախտում, 3 նախազգուշացում, 6 տուգանք,
Հյուսիսային տարածքային կենտրոն (Շիրակ, Լոռի, Տավուշ)՝ 319 ստուգաց, 15 խախտում, 3 նախազգուշացում, 12 տուգանք,
Արևմտյան տարածքային կենտրոն (Արարատ, Արագածոտն, Արմավիր)՝ 373 ստուգայց, 36 խախտում, 4 նախազգուշացում, 27 տուգանք,
Արևելյան տարածքային կենտրոն (Կոտայք, Գեղարքունիք)՝ 584 ստուգայց, 23 խախտում, 5 նախազգուշացում, 20 տուգանք։
Ուշագրավ է, որ այս տարվա հունվարի համեմատ փետրվարի ստուգայցերի քանակն ավելացել է 8.4%-ով, իսկ խախտումների թիվը՝ նվազել 20․2%-ով։
Վերադառնալ