azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Տեսչական մարմնի ղեկավարը Կապանում այցելել է շինարարական հրապարակ, որտեղ տեղի է ունեցել երեխայի մահվան ելքով դժբախտ դեպք

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն այցելել է Կապանում գտնվող շինարարական հրապարակ՝  ծանոթանալու երեկ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով երեխայի մահվան դեպքի  պատճառներին և պարզելու, թե որքանո՞վ են այդ պատճառներն առնչվում Տեսչական մարմնի կողմից իր լիազորությունների շրջանակներում վերահսկողության ենթակա նորմերի խախտումների հետ։

Տեղում պարզվել է, որ դեպքը չի առնչվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա նորմերի խախտումների հետ։

Տեսչական մարմնի կողմից կնախաձեռնվեն խորհրդատվություններ՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողության շրջանակներում գործող իրավական ակտերի պահանջների խստիվ պահպանման կարևորության վերաբերյալ։





Վերադառնալ