Տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի նախաձեռնած վեբինարին

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) նախաձեռնությամբ կայացած «Covid-19 և հետևանքները աշխատանքի տեսչությունների գործունեության ոլորտում» թեմայով վեբինարին։
Առցանց հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները կիսվել են համաճարակին արձագանքելու իրենց փորձով, ինչպես նաև քննարկել են ձեռք բերված փորձը կիրառելու հնարավորությունները։
Վեբինարի ընթացքում ներկայացվել և քննարկվել է համավարակի ժամանակահատվածում աշխատանքի տեսչությունների դերին առնչվող փաստաթուղթ։
Սեփական փորձով կիսվել են Շվեյցարիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Վրաստանի, Սինգապուրի, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի ներկայացուցիչները։
Վերադառնալ