Սեմինար-իրազեկում` բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ

ՀՀ առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը Արարատի մարզպետարանում սեմինար-իրազեկում է իրականացրել` բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ։
Սեմինարին մասնակցել են Արարատի մարզում գտնվող բժշկական կազմակերպությունների տնօրենները, ինչպես նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։
Միջոցառումն իրականացվել է Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ։

Վերադառնալ