azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Ուժեղացված ստուգայցեր՝ Դավիթաշենում եւ Կենտրոնում․

ԱԱՏՄ Երեւանի տարածքային կենտրոնի ստուգայցերը համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության կանոնների որոշ խախտումներ են արձանագրում։ Դրանք առավել նկատելի են հատկապես գեղեցկության սրահներում։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տեսչական խմբերը դիտարկում են ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված պահանջների կատարումը։ Նորմերի չպահպանումը ենթադրում է տուգանք։

Օրական մի քանի տասնյակ ստուգայցի արդյունքների համաձայն՝ տնտեսավարողների մոտ նկատվող թերությունները հիմնականում տեղում շտկման ենթակա են։ Սակայն մտահոգիչ է հաճախորդների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու երեւույթը։ Երբեմն որոշ տնտեսավարողներ իրենք են մտահոգություն հայտնում, որ քաղաքացիներն անտեսում են դիմակ կրելու պահանջը։

Առավել հաճախակի խախտումներն անչվում են ժամը 10-12-ին միայն կենսաթոշակային տարիքի աննձանց սպասարկմանը, գրանցատյաները երբեմն լրացվում են հին ձեւաչափով, որոշակի թերություններով։

Անվտանգության կանոնների վերաբերյալ տեղում տրամադրվում է խորհրդատվություն։

ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակայային կանոնների չպահպանմամբ։

#Դիմակով_դեպի_առողջ_հաղթանակ

 



Վերադառնալ