Նոր ստուգաթերթ. լրացվել է Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշումը

ՀՀ կառավարության հունիսի 17-ի նիստում N 903-Ն որոշմամբ լրացումներ են կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։
Համաձայն որի՝ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի N 1 հավելվածը լրացվել է հետևյալ ստուգաթերթերով՝
- «Տուբերկուլոզի համաճարակաբանական վերահսկողության» N 1.18 ստուգաթերթ՝ համաձայն N 1 հավելվածի,
- «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթ՝ համաձայն N 2 հավելվածի,
- «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.20 ստուգաթերթ՝ համաձայն N 3 հավելվածի,
- «Դեղատներին և դեղատնային կրպակներին ներկայացվող սանիտարական կանոնների վերահսկողության» N 1.21 ստուգաթերթ՝ համաձայն N 4 հավելվածի,
- «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության նկատմամբ վերահսկողության» N 1.22 ստուգաթերթ՝ համաձայն N 5
հավելվածի:
«ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ Տեսչական մարմնի ստուգումներն անցկացվում են ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է ՀՀ կառավարությունը:
Մանրամասները՝ հղումով
https://bit.ly/3xZhtzL
Վերադառնալ