ՀՀ ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը ՀՀ մուտք գործող անձանց իրազեկում են ինքնամեկուսացման պարտադիր պահանջի մասին, ծանուցում սահմանված նորմերի մասին։ Առանց այդ ծանուցումը ստորագրելու՝ քաղաքացին չի կարող մուտք գործել ՀՀ։

ՀՀ ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար։

Ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում անձը կարող է վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն, որի բացասական պատասխանի դեպքում կարող է դուրս գալ մեկուսացումից։
Վերադառնալ