azdararir_gif
թեժ գիծ
81 - 07
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

թույլ տեսողություն
ունեցողների համար
Map Armenian Russian

 Մենյու




Կաթնառատի ջրի խնդիրը ԱԱՏՄ օրակարգում

 

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները նախորդիվ հարուցված վարչական վարույթի շրջանակում կատարել են երկրորդ աշխատանքային այցը Տաշիր համայնքի Կաթնառատ բնակավայր՝ ջրատարների՝ բարձրադիր վայրում գտնվող օրվա կարգավորիչ ջրավազանները զննելու նպատակով։

Ուսումնասիրվել է, համաձայն Տաշիր խոշորացված համայնքի ղեկավարին ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարագրի, Կաթնառատ գյուղի ջրամատակարարումը դադարեցնելու եւ բնակչությանն անվտանգ ջուր ապահովելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքը։

ԱԱՏՄ աշխատակիցները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների ընթացքին, որի շրջանակում արդեն ավարտին են հասցվել նշված բնակավայրին խմելու ջուր մատակարարող Կաթնաղբյուր ջրատարի օրվա կարգավորիչ ավազանի մաքրման եւ ախտահանման աշխատանքները։

Ներկա պահին խմելու ջրի մատարարումը դադարեցված է գյուղում։ Այն կվերականգնվի ջրի լաբորատոր փորձաքննության արդյունքները ստանալուց հետո միայն, երբ վերջնականապես կբացառվեն ջրի որակի շեղումները։

ԱԱՏՄ ղեկավարի կարգադրագիրը ստանալուց հետո Տաշիր համայնքի ղեկավարությունն անհապաղ քայլեր է ձեռնարկել։
Ձեռնարկված քայլերի եւ ընթացիկ միջոցառումների մասին գրությամբ տեղեկացվել է նաեւ Լոռու մարզպետը։

 

 

 



Վերադառնալ