
2025 թվականի դեկտեմբերի 19-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Արման Ոսկանյանի գլխավորությամբ՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի և աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի տեսուչները Վանաձոր քաղաքում անցկացրել են իրազեկման սեմինար՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթների կիրառման առանձնահատկությունները, աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները թեմայով։
Սեմինարին մասնակցել են տնտեսավարող սուբյեկտների 15 ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են ինչպես սեմինարի թեմային վերաբերող, այնպես էլ ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ մասնակիցներին տրվել են մասնագիտական և սպառիչ պատասխաններ։

